ԱՄՆ-ն քննադատել է ԱՄԷ-ի հրաժարումը Իրանի դեմ պատերազմին միանալուց
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել է Արաբական Միացյալ Էմիրություններին, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ իրենց տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ պայքարում։
Մեկնաբանելով Աբու Դաբիի դիրքորոշումը՝ սենատորը նշեց, որ որոշումը հիասթափեցնող է.
«Դուք այսօր հրապարակավ հայտարարեցիք, որ ձեր երկիրը չի օգտագործվի այաթոլլաների ռեժիմի դեմ պայքարում։ Սա խորապես հիասթափեցնող է։ Մեզ անհրաժեշտ են գործընկերներ, որոնք պատրաստ են առաջ շարժվել մի պայքարում, որը մենք չենք կարող թույլ տալ պարտվել»,-նշել է սենատորը: