ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
Մամուլ

Համայնքապետը չի կատարում դատարանի որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ալավերդու նախկին փոխհամայնքապետեր՝ ՀԱԿ ներկայացուցիչներ Սասուն Վարդումյանը եւ Արտուշ Աբելյանը, դատի են տվել Ալավերդու ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանին․ վարչական դատարանին խնդրել են վերացնել (անվավեր ճանաչել) Ղումաշյանի կայացրած վարչական ակտերը՝ իրենց աշխատանքից ազատելու մասին: Դատարանը հայցերը բավարարել է: Ալավերդու համայնքապետը բողոքարկել է դատարանի վճիռը, վերաքննիչը մերժել է Ղումաշյանի բողոքը՝ Վարդումյանի մասով: Սասուն Վարդումյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ալավերդի համայնքի ղեկավարը եւ ավագանին համաձայն չեն դատարանի կայացրած որոշման հետ, երկու ատյանները բավարարել են իմ պահանջը, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո ես հանդիպել եմ համայնքի ղեկավարին, գրավոր դիմել եմ, բայց ինձ մերժում են։ Ես գիտեմ, որ իրենք համաձայն չեն։ Ստացվում է, որ ՀՀ-ում դատարանից բարձր այլ մարմիններ կան, օրինակ՝ Ալավերդու ավագանին։ Ես գիտեմ, որ սա քրեական գործի հիմք է։ Մենք երկրորդ անգամ ենք դիմել դատարան, առաջին հայցում ֆինանսական պահանջ չէինք նշել, երկրորդ հայցով ֆինանսական պահանջ ենք ներկայացրել․․․ սպասում ենք երկրորդ վճռին։ Եթե չլինի, դիմելու ենք ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը, եթե պետք լինի, նաեւ՝ Եվրոպական դատարան»։

Իսկ մյուս փոխքաղաքապետի՝ Արտուշ Աբելյանի հայցը բավարարվե՞լ է։ «Առաջին ատյանի դատարանը բավարարել է, մյուս կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, վերջինս էլ, չգիտես ինչու, գործի դատաքննության ավարտը նշանակել է 2026 թվականի նոյեմբերի վերջին»։ Վարդումյանը մեզ պատմեց նաեւ․ «Ես եւ ՀԱԿ-ի՝ Թումանյանի տարածքային կառավարման կառույցի ղեկավարը, որը նախկինում քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, հանդիպել ենք քաղաքապետին, վերջինս արձագանքեց, որ, այո, կա վճիռ, որի հետ մենք համաձայն չենք, ես իրավաբանների հետ կքննարկեմ, կպատասխանեմ։ Տեսա, որ պատասխան չկա, զանգեցի, ինձ ասաց՝ գիտես, մենք որոշել ենք բողոքարկել Գլխավոր դատախազություն։ Ասում եմ՝ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, դա պետք է կատարեք, հետո ում ուզում եք, դիմեք՝ ձեր խնդիրն է։ Իրենք դրանից հետո նիստ են արել ու որոշել են՝ ինձ գործի նշանակելու փաստաթղթերն ուղարկել դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու համար, բայց դա իմ գործի հետ ընդհանրապես կապ չունի»։ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը մեզ ասաց, թե իրավական մանրամասներից տեղյակ չէ, սակայն գիտի, որ «որոշումն օրինական ուժի մեջ չի մտել, օրենքի ուժ ստանալու դեպքում դատարանի որոշումը կատարվելու է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում