36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Մամուլ

«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Փաշինյանն ու 50 քպականները շարունակում են նախա-նախընտրական արշավը: Այն, որ դա ընտրական օրենքների ու կանոնների կոպիտ խախտում է, փաստում են բազմաթիվ մասնագետներ, սակայն դրան առանձին կանդրադառնանք: Տվյալ դեպքում մեզ ու, վստահ ենք, շատերին հետաքրքրում է այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ագրեսիվ, ջղային արձագանքում տարբեր բնակավայրերում իրեն զանազան հարցեր տվող կամ նույնիսկ ինչ-որ խնդրանքով դիմող մարդկանց: Ըստ որում, Փաշինյանի ագրեսիվ պահվածքի առումով մեծ տարբերություն չկա՝ քաղաքացին կամ որևէ անձ նրան խնդրում է իր զավակին ինչ-որ մանր պաշտոն տալ, թե դիտողություն է անում, որ Կաթողիկոսը նախարար չէ, որ Փաշինյանի քմահաճույքով նշանակվի կամ պաշտոնաթող լինի: Կապ չունի՝ մարդը իրենց գյուղում ինչ-որ բան կառուցելու խնդրանքով է դիմում, թե հիշեցնում է Արցախի մասին:

Նախքան մյուս դիտարկումներին անցնելը, պետք է մի կարևոր արձանագրում անել.

Նիկոլ Փաշինյանի հետ «մարզային հանդիպումներին», հասկանալի է, հիմնականում հավաքվում կամ «բերվում են» իր հանդեպ առավելապես լոյալ մարդիկ, եթե չասենք՝ իր նկատմամբ դրական տրամադրված կողմնակիցներ: Քիչ հավանական է, որ Փաշինյանին տեսնելիս հեռուստացույցն անջատող կամ ալիքը փոխող մարդիկ առանձնապես ցանկություն ունենան նրան մի հատ էլ «ժիվոյ» տեսնել:

Ու հատկանշականն այն է, որ դա էլ է Փաշինյանին նյարդայնացնում: Այն իմաստով, որ նույնիսկ իր հանդեպ դրական տրամադրված, այսպես ասած՝ «իր ընտրազանգվածի» ներկայացուցիչներն են հարցեր բարձրացնում: Եվ Փաշինյանն արդեն «իր» ընտրողների վրա է մուննաթ գալիս: Նրանց վրա է բարկանում, բորբոքվում, ձեռքերը թափահարում: Հիշո՞ւմ եք, երբ նոր էին եկել իշխանության, անդադար ասում էին՝ «թողեք, թող աշխատենք» կամ «թողեք, թող աշխատեն»: Ութ տարվա ընթացքում, այսինքն՝ հիմա, հասել են «դե, թողեք, թող ջղայնանա» կետին:

Ի դեպ, ջղայնանալու վերաբերյալ: Մի քիչ էլ՝ կենցաղային վարքի: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանից հազիվ թե կարելի էր սպասել այլ բան, քան այն, ինչ տեսնում ենք: Փաշինյանն 8 տարի շարունակ, ինչ վարչապետ է, իրեն այդպես է պահել՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարության նիստերին, թե՛ հակաճառողներին արձագանքելիս կամ ասուլիսներում «անդուր հարցի» պատասխանելիս, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին անդրադառնալու ժամանակ: Նրա հրապարակային պահվածքին բնորոշ են անկանոն ու անհավասարակշիռ ժեստիկուլ յացիան, անկանոն բղավոցները, անպարկեշտ բառապաշարը:

Թերթի տարածքն ու ընթերցողների նյարդերը խնայելով՝ հատ առ հատ չհիշեցնենք: Միայն «քեռակնոջ» խայտառակ գրառումը բավարար կլիներ, որպեսզի որևէ այլ գործիչ հանրային ճնշման ներքո հրաժարական տար ոչ միայն պաշտոնից, այլև քաղաքականությունից: Առհավետ:

Հիմա այդ նույն պահելաձևը տեսնում ենք Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ, հիմնականում՝ իր իսկ կողմնակիցների հետ հանդիպումների ընթացքում: Այնպիսի կայուն տպավորություն է ձևավորվում, որ Փաշինյանը քարոզչական ավտոբուսից դուրս է գալիս միայն այն բանի համար, որպեսզի մարալիկցիների, իջևանցիների, արթիկցիների ու մյուսների վրա գոռգոռա, ջղայնանա, ձայնը գլուխը գցի:

Ինչո՞ւ:

Դա ամենից առաջ տվյալ անհատի՝ Փաշինյանի անվստահության դրսևորում է: Ի դեպ, երբ դա համադրում ենք իրենց հրապարակած ու ակնհայտորեն «դզած-փչած հարցման» արդյունքների հետ, ապա հակադրությունն էլ ավելի է աչք ծակում: Ըստ այդ «հարցման», Փաշինյանը քաղաքական դաշտում իբրև թե «միանձնյա առաջատար» է: Բայց միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ:

Երկրորդը՝ Փաշինյանն իր փորձառությամբ հրաշալի տեսնում է, որ մարդկանց կողմից իր նկատմամբ վաղուց չկա վստահություն, չկա հարգանք: Նա բոլորից շուտ ու շատ է տեսնում, որ միակ բանը, որը մարդիկ, այս դեպքում՝ իր սակավաթիվ կողմնակիցները, դրսևորում են իրեն տեսնելիս, ինչ-որ անձնական կամ խմբային օգուտ քաղելն է: Այսինքն, նաև նրանք են դժգոհ:

Եվ երբ հորինված փուչիկը հանդիպում է իրականության փշերին, այն անմիջապես պայթում է: Տեսախցիկներն անկողմնակալ ֆիքսում են դա, ու բոլորը տեսնում են այդ պղպջակների պայթյունները, որոնք ուղեկցվում են Փաշինյանի ձայնային ջղային ելևէջումներով:

Փաշինյանն ու ՔՊ-ն նաև իրենք իրենց հորինած քարոզչական միֆերի տակ են մնացել: Իբր «30 տարի ոչինչ չէր արվել», եկավ Փաշինյանն, ու ծաղիկները ծաղկեցին, ճահիճները վերացան, անապատները ջրվեցին, անպտուղ ծառերը բերք տվեցին, նույնիսկ Արևը սկսեց առավոտյան ծագել, իսկ երեկոյան մայր մտնել: Իսկ ժողովուրդը, «երեք միլիոն վարչապետներն» իրեն երախտապարտ լինելու, իրեն տեսնելիս ինքնամոռաց ցատկոտելու, ոտքերի առաջ վերջին ոչխարը մորթելու փոխարեն դեռ մի բան էլ անդուր հարցեր են տալիս, բողոքում են, Արցախի մասին են հիշեցնում, Կաթողիկոսի մասին... Այ, այ, այ, ինչպիսի երախտամոռություն:

Փաշինյանն էլ բռնկվում է: Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում: Իրեն երևի թվում էր, թե ապրում է իր ֆեյքերի, «շեֆ, ամեն ինչ լավ է» զեկուցող ենթակաների կամ մերձավոր քպականների միջավայրում, մինչդեռ այդպես չէ:

«Իրական Հայաստանի» գաղափարաբանը բախվեց իսկական Հայաստանին, ու չդիմացավ, նյարդերը տեղի տվեցին:

Իսկ իսկական Հայաստանը էապես տարբերվում է նրանից, ինչը հորդում է իշխանական քարոզչամիջոցներից ու իշխանական քարոզիչների հայտարարություններից: Իսկ բուն իրականության և փաշինյանական «իրականության» միջև խզումն այնքան ահռելի է, որ նույնիսկ Փաշինյանն է տեսնում դա և սկսում է չդիմանալ:

Ու այնպես է մուննաթ գալիս, թե՝ այս կամ այն ենք արել, կարծես «հերանց տնից» բերած փողերով են արել, կարծես դա հերոսություն է, այլ ոչ թե նորմալ բան: Ընդ որում, եթե ինչ-որ բաներ նույնիսկ արվել են, ապա դրանք չնչին են այն ավերների հետ համեմատած, որ բերել են նրանք:

Փաշինյանի կառավարությունը աղքատությունը չի նվազեցրել, անդադար խոստացել է, բայց ոչ մի նորմալ աշխատատեղ չի բացել, երկիրն ու ժողովրդին դրել է լրջագույն սպառնալիքների տակ, պատերազմի ու հազարավոր տղաների մահվան պատճառ է դարձել, Արցախն են ուրացել ու հանձնել թշնամուն, Հայ առաքելական եկեղեցին կործանելու նպատակով արշավի են ելել, և... այդքանից հետո ուզում են, որ իրենց ոչ մի հարց չտա՞ն:

Լո՞ւրջ:

Հա, ի դեպ, մարդկանց վարագույրները մի փչացրեք, ափսոս են: Նրանք միլոններով պարգևավճար չեն ստանում՝ ի տարբերություն քպականների:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում