Իրանում պատերազմը գործնականում ավարտվել է. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմը գործնականում ավարտվել է:
CBS News-ի Սպիտակ տան թղթակից Վեյջիա Ցզյանն այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում:
«Կարծում եմ՝ պատերազմը գործնականում ավարտվել է։ Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ կապի միջոցներ, ո՛չ օդուժ», - լրագրողը մեջբերում է Թրամփի խոսքերը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով հանրապետության քաղաքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելում գտնվող թիրախների վրա։ Հարվածներ են կրել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան թիրախները։