ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին արտաքսող երկրներին ԻՀՊԿ-ը կթույլատրի անցնել Հորմուզի նեղուցով
Պարսից ծոցի կամ եվրոպական ցանկացած երկիր, որը կարտաքսի Իսրայելի և ԱՄՆ դեսպաններին, կթույլատրվի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով։
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։
Զինվորականները պնդում են, որ նեղուցով նավերի տարանցիկ անցնելու իրավունքը կտրվի ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանների արտաքսման հենց հաջորդ օրը։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական պետություն կարող է թույլտվություն ստանալ։