Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

«Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարակել․

Ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ մարտի 5-ին Ադրբեջանում իրանաֆոբիայի ալիքը նոր թափ ստացավ: Մասնավորապես՝ այն արտացոլվեց Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ Իլհամ Ալիևն սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցրեց իրանական կողմի հասցեին՝ բնութագրելով այն «Նողկալի, անպատիվ, տղամարդուն ոչ հարիր» արտահայտություններով։

Ի՞նչն է վրդովվեցրել Ադրբեջանի նախագահին․․․

2026 թվականի մարտի 5-ին, ըստ ադրբեջանական կողմի, իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի տարածքին։ Նշվեց, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում, մյուսը՝ Շաքարաբադ գյուղի դպրոցի մերձակայքում: Իր ելույթում Ալիևը տեղի ունեցածը բնութագրեց որպես ահաբեկչություն և Իրանի ղեկավարությունից պահանջեց՝ ներկայացնել համապատասխան բացատրություններ և ներողություն խնդրել: Ավելին՝ նախագահն «ընգծեց», որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության: Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն գնաց՝ փորձելով անջատողականության սերմեր ցանել Իրանի Ատրպատական նահանգում բնակվող թյուրքախոսների շրջանում։

«Այսօր Իրանում բնակվող «ադրբեջանցիների» հույսն անկախ Ադրբեջան պետությունն է»,- ասել է Իլհամ Ալիևը:

Հավատարիմ մնալով իր գործելաոճին՝ ադրբեջանական կողմը, ծավալվող իրադարձություններին զուգահեռ, շարունակում է քարոզչական ակտիվ գործունեություն իրականացնել՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ դնելով Իրանի Ատրպատական կամ Ազարբայջան նահանգի նկատմամբ տարածքային հավակնություններին վերաբերող թեզերը: Մասնավորապես՝ ադրբեջանական Musavat.com և Axar.az լրատվականների տելեգրամյան ալիքներում տարածվեցին «Թավրիզի աչքը ճանապարհին է» քաղաքական կարգախոսով գրառումներ: Փաստացի՝ նման հրապարակումներով Ադրբեջանական կողմը տարածքային բացահայտ պահանջների նկրտումներ է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ:

Ալիևի ելույթից հետո Իրանի դեմ ագրեսիան և անհարգալից հայտարարություններն արագորեն տարածվեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այսպես՝ «APA» լրատվական գործակալությունը շտապեց դեպքը վերնագրել հետևյալ կերպ՝ «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»:

Երկրի առաջին դեմքի կողմից Իրանին ուղղված խոսքի «բառամթերքի» ընտրությունն ուշադրության արժանացավ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային լրատվամիջոցների կողմից:

Ֆրանսիական «Le Monde» թերթը գրեց. «Ադրբեջանն սպառնում է հակահարված տալ Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներին»։ «France 24.com»-ն Ալիևի խոսքերը մեկնաբանեց այսպես՝ «Ադրբեջանը խոստանում է վրեժ լուծել Իրանի «ահաբեկչական» անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո»: Իր հերթին՝ ավստրալիական «The Canberra Times»-ը, անդրադառնալով իրադարձություններին, գրեց. «Ադրբեջանական բանակը բերվել է մարտական պատրաստվածության իրանական անօդաչու սարքի ենթադրյալ խոցումից հետո»:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում․․․Ադրբեջանական կողմը նախ հայտարարեց իրանական 2 ԱԹՍ-ի ընկելու մասին։ Դրան հետևեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ Բաքուն Թեհրանից պահանջեց սեղմ ժամկետներում տալ համապատասխան բացատրություններ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի այս հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքն ու տուժել է երկու խաղաղ բնակիչ: Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջադեպի առթիվ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլին հրավիրվեց Արտաքին գործերի նախարարություն, իսկ իրանական կողմը բողոքի նոտա ստացավ: Ժամեր անց հայտարարություն տարածեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կրում է միջադեպի ամբողջական պատասխանատվությունը», և որ «այս հարձակման գործողություններն անպատասխան չեն մնա»:

Այնուհետև ադրբեջանական մամուլում շրջանառվեցին ««Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»,- պաշտոնական», «Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվություն՝ 4 անօդաչու թռչող սարքերի հարձակում…», «Իրանը հարձակումներ է իրականացրել չորս անօդաչու թռչող սարքերով»-Պաշտպանության նախարարություն» վերտառությամբ հրապարակումներ՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Իսկ իրականում քանի՞ ԱԹՍ էր ընկել Նախիջևանի տարածքում, և արդյո՞ք դրանք իրանական էին, մնում է անհայտ․․․