Ռմբակոծվող Իրանի պարագայում, ինչու՞ եք բացում քաղաքը, նպատակը ո՞րն է. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդնյանը գրում է.
«Ամիրյան էլ միացավ «խաղաղությամբ» լի, ստվերազուրկ փողոցների ցանկին…
2023-ից ի վեր, Երևանի իշխանիւթյան ձեռագրով գրվեց հազարավոր ծառերի սպանդի պատմությունը՝ «փայլուն հաջողած» ծրագիր։ Շատ հարմար կատարող էլ ունեն, ում վստահում են անվերապահորեն և ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ նշում, որպես «սիրած գործ»…
Բարբարոսություն, ուրիշ ոչինչ։ Այս թիմի «գիտնականները» ԲՈԼՈՐ քաղաքապետերին՝ նախկին և ներկա, «գիտական փորձից ելնելով»՝ համոզեցին, որ թեղիները խորը էտով պետք է բուժել… Հիմա էլ նույն հաջողությամբ պնդում են, որ նախկինում արված «խորը էտի պատճառով» ծառերը հատել է պետք, նյութը՝ ստորև։
Ասում են, մի լավ հեքիաթ կա, «Համակարգային կոռուպցիա» վերնագրով…
Սիրելի երևանցիներ, երեք տարի՝ ձեր կողմից ինձ վստահված մանդատով, առավելագույնն արեցի, որ բացատրեմ իշխող ուժին այս ծրագրի կործանարար հետևանքները բոլորիս կյանքի համար։ Ցավոք, իմ և նրանց շահը տարբեր է։
Մի հարց է տանջում ինձ, ռմբակոծվող Իրանի պարագայում, ինչու՞ եք բացում քաղաքը, նպատակը ո՞րն է…»։