Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ-ից պատասխանել են հայտարարությամբ
Թուրքիայի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել, որի հետևանքով զոհեր չկան, երկուշաբթի օրը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից։ Խփված հրթիռի որոշ մասեր ընկել են Գազիանթեպի շրջանում գտնվող դատարկ դաշտերում։ Միջադեպի հետևանքով վիրավորներ կամ զոհեր չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Այնուամենայնիվ, մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ Մենք բոլորին հիշեցնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումներին ուշադրություն դարձնելը բոլորի շահերից է բխում»,- ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունում։