Վիտկոֆը և Քուշները անսպասելիորեն չեղարկեցին իրենց այցը Իսրայել
ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները չեղարկել են մարտի 10-ին նախատեսված իրենց այցը Իսրայել, հաղորդում է իսրայելական «12-րդ ալիք»-ը։
«Վիտկոֆը և Քուշները չեղարկել են վաղը նախատեսված իրենց այցը Իսրայել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին գրել էր.
«Սպիտակ տան հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆը և [Թրամփի] փեսան՝ Ջարեդ Քուշները, նախատեսում են երեքշաբթի օրը մեկնել Իսրայել և հանդիպել վարչապետ Նեթանյահուի հետ», - գրել է նա X սոցիալական ցանցում։