Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։
«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այն ժամանակ, երբ Իրանը բախվում է զինված ագրեսիայի, այս բարձր պաշտոնում Ձեր պաշտոնավարումը, անկասկած, կպահանջի մեծ քաջություն և նվիրվածություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կմիավորեք Իրանի ժողովրդին ծանր փորձությունների առջև», - ասվում է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նաև վերահաստատել է Մոսկվայի անսասան աջակցությունը և համերաշխությունը Իրանի ժողովրդին՝ նշելով, որ Ռուսաստանը կմնա Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը։