Ադրբեջանը վերսկսել է Իրանի հետ բեռնափոխադրումները
Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումները պետական սահմանով։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ պետական սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ երթևեկությունը, վերականգնվել է»,-«ՌԱԻ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրել է բեռնափոխադրումները Իրանի հետ պետական սահմանով։ Որոշումը կայացվել էր Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո ստեղծված իրավիճակին ի պատասխան։