Թրամփը մեկնաբանել է Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The Times of Israel»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը՝ ասելով. «կտեսնենք, թե ինչ կլինի»։
Նախկինում նա ABC News-ին ասել էր, որ Իրանի հաջորդ առաջնորդը երկար չի դիմանա, եթե չստանա Վաշինգտոնի հավանությունը։ «Ես չեմ ուզում, որ մարդիկ հինգ տարի անց կրկին բախվեն այս խնդրին, կամ ավելի վատը՝ բախվեն միջուկային զենք ունենալու հեռանկարին», - ասել է Թրամփը։
Մարտի 8-ին Իրանի փորձագետների խորհուրդը պաշտոնապես հաստատել է Մոջթաբա Խամենեիին որպես գերագույն առաջնորդ։ Նա նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին է, որը սպանվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության ժամանակ։