Հայ կինը կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան է. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Կանանց միամսյակի շրջանակում Գագիկ Ծառուկյանն այցելել և շնորհավորել է աշխատասեր կանանց՝ բարձր գնահատելով նրանց մեծ ներդրումը, նվիրումն ու տարիների պատասխանատու աշխատանքը։
«Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է։ Նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է, կյանքի վստահելի ընկեր և անփոխարինելի հենարան։ Թող Աստված պահապան լինի ձեզ բոլորիդ, և դուք միշտ լինեք մեր կողքին՝ ուժեղ, արժանապատիվ ու երջանիկ»,-նշում է ԱԺ նախկին պատգամավոր, բարերար, «առաջարկ Հայաստանին» նախագծի հեղինակ Գագիկ Ծառուկյանը։