Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն. Տեր Ռուբեն

Մարտի 6-ը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու համար առանձնահատուկ էր։ Երևանից ժամանած բազմաթիվ սիրիահայ ուխտավորներ, որոնք ներկայացնում են «Հույս» հասարակական կազմակերպությունը, մասնակցեցին Արևագալի ժամերգությանը և իրենց հոգեպարար երգեցողությամբ հարստացրեցին աղոթական մթնոլորտը։

Ընդառաջ ուխտավորների խնդրանքին և եկեղեցու ծխական համայնքի հրավերին՝ ժամերգության ավարտին հավատացյալներին իր պատգամը փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես նշեց.

«Մենք՝ քրիստոնյաներս, ունենք հույս և նպատակ, որին նայում և շարժվում ենք։ Գործք Առաքելոցում մեր հավատքը կոչվում է նաև Ճանապարհ, և ահա, քրիստոնյայի նպատակը մեզ շարժում և մղում է՝ ընթանալու հավատքի ճանապահով դեպի մեր հայեցակետը, որ Ինքն Աստված է՝ որպես «Արեգակն Արդար»։ Բայց Աստված միայն Արդարության Արեգակը չէ. նաև Լույսի աղբյուրն է, որ ուղեկից է մեզ և լուսավորում է մեր ճանապարհը։ Արևագալի ժամերգության երգերից մեկում Տիրոջը դիմելով՝ երգում ենք «Ճանապարհ, Ճշմարտություն, Կյանք»։ Աստված մեզ կյանք է պարգևել, և մենք կոչված ենք այդ կյանքն ապրելու ամբողջական և հավիտենական կյանքի հույսով։ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն։

Բայց ո՞վ է այդ Ճանապարհը, ո՞վ է այդ Ճշմարտությունը և ո՞վ է այդ Կյանքը։ Իհարկե, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. ԺԴ 6)։ Քրիստոսի հանդեպ հավատքն է պայմանավորում հավիտենական կյանքի ժառանգությունը։ Քրիստոս մեր կյանքի ուղեցույցն է։ Հիսուս խոնարհվեց որպես Աստծո Որդի, դարձավ մարդու որդի, Աստված մարդացավ, որպեսզի մեզ առաջնորդի դեպի այդ կյանքը։ Այս պատկերը հրաշալի կերպով արտահայտվում է նաև Արևագալի ժամերգության աղոթքի մեջ. «Որ վասն մեր ի չափաւորութիւն եկիր, Անչա՜փդ Աստուած»։ Անսահման Աստված, որ տարածությունից ու չափից վեր է, մեզ համար մտավ չափի ու տարածության մեջ։ Հավիտենական Աստված մտավ ժամանակի մեջ։ Կյանք ունեցող և կյանք պարգևող Աստված իջավ մեր մարդկային թշվառության մեջ, որպեսզի մեզ հասցնի այդ կյանքին։ Աստված իր սերը հայտնեց հենց այս խոնարհությամբ։ Նա Իր փառքի բարձունքից իջավ, մտավ մեր մարդկային կերպարանքի ու չափավորության մեջ, որպեսզի մեզ բարձրացնի Իր անչափության մեջ, հավիտենականության մեջ, Իր սիրո և Իր լույսի մեջ։ Տերը ոչ միայն եկավ այդ խոնարհության ճանապարհով, այլև մեր ձեռքից բռնած՝ մեզ առաջնորդում է։ Եվ Մեծ Պահքի այս ճամփորդությունը, որ ուղեկցվում է աղոթքով, հոգևոր ընթերցանությամբ, պահեցողությամբ ու բաժնեկցությամբ, միմյանց նկատմամբ հոգատարությամբ, իրագործելի է Քրիստոսի շնորհով։ Մենք շարունակ խնդրում ենք, որ Տերը մեզ ուժ տա անցնելու և բարձրանալու այս ճանապարհով և Սուրբ Զատիկը դիմավորելու զորացած և հոգևոր ուժերի կուտակմամբ։ Հոգևոր այդ պաշարը և զորությունը մեզ օգնում են դիմակայելու փորձություններով լի այս աշխարհում։

Ուստի, մեր հայացքն ուղղենք Տիրոջը և քայլենք Նրա մատնանշած ճանապարհով, որպեսզի հոգևոր ուրախությամբ դիմավորենք Սուրբ Զատիկը և արժանանանք հավիտենական կյանքի ժառանգությանը»։