«Երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞ տղայիս»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
«Երեք տղա ունեմ, երեքն էլ ամուսնացնելու տարիքի են, ծրագիր չունե՞ք էդպիսի»,- Աշտարակում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց կանանցից մեկը։
«Ամուսնացնելու ի՞նչ ծրագիր․․․ պետք է աշխատեն, սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունն ի՞նչ անի»,- արձագանքեց Փաշինյանը:
«Դուք երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞»,- ասաց կինը, ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց, որ աղջիկներն իրենք են իրենց որոշումները կայացնում։