Ադրբեջանում զինված ուժերի պատրաստվածությունն ավելի է բարձրացվում. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ձեռնարկվում են դիվանագիտական և անվտանգության միջոցառումներ՝ ի պատասխան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների։
Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը:
Նախարարը նշել է, որ նոտա է փոխանցվել և հեռախոսազրույցներ են անցկացվել.
«Անվտանգության միջոցառումները նույնպես ամենաբարձր մակարդակի վրա են՝ նախագահի հսկողության ներքո։ Զինված ուժերի պատրաստվածությունն ավելի է բարձրացվում։ Տրվել են նաև բոլոր համապատասխան հրահանգները»,-նշել է նա: