Օկուպացված Արցախի Իվանյանի շրջան են ուղարկվել բնակվելու անտունների նոր խումբ
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Արցախը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր օկուպացված Արցախի Իվանյանի շրջան են ուղարկվել հերթական անտունները:
Այս փուլում ուղարկվել է 26 ընտանիք՝ թվով 140 մարդ: Նշվում է, որ հաջորդ շաբաթ ևս նոր մարդիկ կուղարկվեն օկուպացված Իվանյան: