Իրանում զոհերի շուրջ 1/3-ը երեխաներ են
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների մոտ 30%-ը երեխաներն են, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Իրանի նահատակների և վետերանների հիմնադրամը մարտի 5-ին հայտնել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 1230-ի։
«Ցավոք, մինչ օրս զոհվածների մոտ 30%-ը երեխաներն են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որի հատվածները հրապարակել է SNN-ը։