Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը՝ անհնար է արգելակել գահավիժման ժամանակ, իսկ ՔՊ-ն ու նիկոլիստները գահավիժում են․ Շարմազանով
ՔՊ-ին ասեք՝ հալվա ասելով, բերաններդ չի քաղցրանա։ Բարձր վարկանիշ նկարելով՝ հանրային վստահությունը չի ավելանալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կուկուռուզն ու պեռաշկին էլ աշխատում էին 2018-ին, հիմա ի՞նչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»։
Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը՝ անհնար է արգելակել գահավիժման ժամանակ։
Իսկ ՔՊ-ն ու նիկոլիստները գահավիժում են։
Մեկ էլ մի բան. ՀՀԿ-ի դարդով հերիք է ապրեք, հարգելի քպ-ականներ։
Դուք ձեր դարդը լացեք...
Շուտով հասարակության վստահ որոշման արդյունքում դուք կդառնաք մոռացված անցյալ»։