ՆԳՆ քրեական ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ վնասազերծվել է Արաբկիրում հանցագործությունը կատարողը (տեսանյութ)
Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ վերջինը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։