Իրանը սկսել է Իսրայելին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի 21-րդ հարվածների շարքը
Իրանը սկսել է Իսրայելի, այդ թվում՝ Թել Ավիվի դեմ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի 21-րդ հարվածների շարքը։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
«Իրական խոստում 4 գործողության 21-րդ ալիքը սկսվել է «Խեյբար» հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Թել Ավիվի սրտում գտնվող թիրախների վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական հրթիռը հարվածել է Բեն Գուրիոն օդանավակայանին։