Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

Թայլանդում հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ, նրանց նամակներն ու զանգերն ԱԳՆ՝ անպատասխան են մնում. Ահազանգ

Թայլանդում հանգստի մեկնած Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, նրանց նամակներն ու զանգերն ԱԳՆ՝ անպատասխան են մնում։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեքարյանը, ով նույնպես Թայլանդում է։ 

«Ընկերներով Թայլանդում ենք։ Վաղը՝ մարտի 7-ին, պիտի արդեն վերադառնայինք Հայաստան։ Բայց բազմակողմ պատերազմների պատճառով մեր ավիաընկերության բոլոր թռիչքները դեպի Երևան մինչև մարտի 23-ը չեղարկվել են։ Մենք ու մեզ նման մի քանի տասնյակ մարդիկ մնացել են Ասիայի տարբեր քաղաքներում, ու Հայաստան հասնելու տարբերակներ են փնտրում։ Մենք 15 հոգի ենք, որոնցից 4-ը` մինչև 6 տարեկան երեխաներ։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես ենք մենք մեր հանգիստը պլանավորել, ասեմ, որ տոմսերը գնել ենք մեկ տարի առաջ։ Մեր մեկ տոմսը Երևան-Թայլանդ ուղղությամբ արժեցել է ընդամենը 150 դոլլար։ Իսկ հյուրանոցը Թայլանդում ամրագրել ենք ամիսներ առաջ։ Տասը օրվա համար՝ նախաճաշը ներառյալ, վճարել ենք ամենքս 550 դոլլար։ Գումարը հավաքել ենք մեկ տարվա ընթացքում, էստեղ ծախսելու համար թողել միայն օրվա մեջ սնվելու և ինչ-որ տուրերի ծախսերը։

Գուցե մարդիկ, որոնք հազարավոր դոլլարներ են ծախսում հանգստի վրա՝ առանց գումարի մասին մտածելու, լավ չեն պատկերացնում, որ բնակչության մեծ մասը հանգստի մեկնելու համար 1-2 տարի գումար է հավաքում, երկար պլանավորում ու փորձում հնարավորինս մատչելի տարբերակով հանգստանալ ու նոր մշակույթի հետ ծանոթանալ։

Մենք ընկերներով էսպես ճամփորդել ենք միշտ՝ տոմսերը գնելով մեկ տարի, կամ լավագույն դեպքում ամիսներ առաջ։ Երբեք տոմսի համար 1000 և ավելի դոլլար չենք նախատեսել։ Դա մեր գրպանին չի համապատասխանել և հիմա էլ չի համապատասխանում։

Բացի այն, որ պետք է օրեր ավելի մնանք, հյուրանոցի և օրվա ծախս հոգանք, որը նախատեսված չէր, հնարավոր տոմսերը՝ Չինաստանով, Ռուսաստանով կամ Ղազախստանով, մի քանի թռիչքով Հայաստան կամ Վրաստան հասնելու պարագայում, արժեն լավագույն դեպքում 1000-2000 դոլլար։ Թե ինչպես ենք վերադառնալու և ինչ ֆինանսներով՝ գաղափար չունենք։

Օրեր առաջ լրատվականներից մեկը գրել էր, որ Օմանից ՀՀ քաղաքացիները տարհանվել են։ «Տարհանումը» 1000-2000 դոլլար չի արժենում։ Իսկ Միջին Արևելքում ու Ասիայում մնացած ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վաստակած հանգստի համար հսկայական պարտքերի տակ ընկնելով վճարելուց բացի այլ տարբերակ չունեն ՀՀ հասնելու համար, գուցե իսկապե՞ս պետք է տարհանել։

Մարտի 3-ին` մինչև թռիչքների չեղարկվելը, իրավիճակը տեսնելով, ԱԳՆ-ի թեժ գծին և ԱԳՆ մամուլի խոսնակին նամակ ենք ուղարկել, որին մինչ այսօր պատասխան չենք ստացել։

Կցում եմ նաև նամակը.

«Հարգելի ԱԳՆ,

Տեղեկացնում եմ, որ 11 մեծ ու 4 երեխաներ գտնվում ենք Թայլանդում: Հետադարձի տոմսերը Շարժա քաղաքով են, որը փակ է, և ամենայկն հավանականությամբ թռիչքները կչեղարկվի:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեր ֆինանսական միջոցները կարող են սպառվել երկարատև սպասման դեպքում։ Խնդրում ենք տեղեկացնել՝ ի՞նչ հնարավոր տարբերակներ կան Հայաստան վերադառնալու համար, ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել ՀՀ ԱԳՆ-ից տվյալ պայմաններում, արդյո՞ք նախատեսվում են կազմակերպված տարհանման կամ այլընտրանքային չվերթներ։

Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ հավելյալ տեղեկատվություն»:

Մեր տեղեկություններով միայն Թայլանդում այս պահին կա նվազագույնը 60 ՀՀ քաղաքացի կա։

Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է, թե Ասիայում ընհանուր քանի ՀՀ քաղաքացի է մնացել, և ինչ տարբերակներով են հասնելու Հայաստան` չգիտենք։ ՀՀ ԱԳՆ-ն իր քաղաքացիների հետ կապի մեջ չէ, և անգամ նրանց, որոնք իրենց են փորձում կապի դուրս գալ, փաստորեն չի արձագանքում։

ՀՀ հասնելը մեր պատկերացմամբ կարող է իրականացվել բոլոր քաղաքացիներին Ասիայի մեկ քաղաքում հավաքելով, և ՀՀ տարհանելով։ Նման թռիչք կարող է կազմակերպվել միայն պետության միջնորդությամբ»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից անդրադառնալով տեղեկություններին, որ  ՀՀ քաղաքացիները մինչև 1400-1500 դոլար են վճարում ավիատոմսի համար, որպեսզի վերադառնան Հայաստան, ասել էր. «Կառավարությունը վճարում է և մարդկանց ավտոբուսով հասցնում է, օրինակ, Դուբայից Մասկատի օդանավկայան, որտեղ կառավարությունը ստացել է նաև թռիչքի թույլտվություն։ Մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։

Ասում եք՝ գները ... Մենք բանակցել ենք ավիաընկերության հետ։ Եկեք արձանագրենք, որ սովորական թռիչքուղով չի թռչում ինքնաթիռը, փակ է օդային տարածքը, օդանավը Մասկատ–Երևան թռիչքնի համար կրկնակի, եռակի անգամ շատ ժամանակ է մնում օդում։

Ես իսկապես չգիտեմ գները։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակներով։ Կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ. մի մարդ մի ամիս է Շրի Լանկայից լողազգեստով նկարներ է գցում, նշանակում է  վաճարունակ է, չէ՞, կարող է տոմս առնել։ Կառավարության նկատմամբ պահանջն արդար չէ՝ նաև այդ տոմսն առնել, նաև այն»։