Որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն ստանալ. հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի, քան Նիկոլ Փաշինյանը․ Գառնիկ Դանիելյան
Հասարակության մեծ մասը խուսափում է ընտրությունների վերաբերյալ հարցերի պատասխանել: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա համոզված է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ 50+1 տոկոս ձայն ստանալ:
Ըստ նրա՝ հիմա քաղաքական ուժերի կոնսոլիդացիա է տեղի ունենում:
«Քաղաքական ուժերը, որոնք այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, գնալով ավելի են ուժեղանում, բլոկներ են ձևավորվում, այդ ուժերի կոնսոլիդացիա է լինում, ինչն ուրախալի է, քանի որ Փաշինյանի ու իշխող ուժի նպատակը ստեղծելն է մի մթնոլորտ, որտեղ ընտրողը չի ցանկանա գնալ ընտրությունների մասնակցել, այսինքն, ուզում են հիասթափություն ու ապատիա ստեղծել, փորձում են ֆոն ստեղծել, որ իրենք խնդիր չունեն, բայց դա թյուր կարծիք է»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով՝ բոլոր հարցումները և գետնի վրա մարդկանց հետ հանդիպումները թույլ են տալիս արձանագրելու, որ հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի, քան Նիկոլ Փաշինյանը և իր սատելիտ ուժերը: