Երբ IRI-ի հրապարակած թվերը բանաձևով անցում ես անում ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի, քանի որ 50 տոկոսից պակաս է լինում․ Հայկ Մամիջանյան
Այս պահին մեզ մեկ բան է հետաքրքրում՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Անդրադառնալով ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած սոցհարցումներին, նա նշեց, որ ընտրություններից 3 ամիս առաջ հրապարակված սոցհարցման արդյունքերը դեռևս վերջնական պատկեր չէ։
«Այս հարցումների արդյունքները ՔՊ-ականները ուրախ-ուրախ տարածում են, նրանք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն այդքան էլ լավ չի, 50 տոկոսից պակաս է լինում: Ուրախ-ուրախ տարածում են, բայց սոցիոլոգիական բանաձևերով Փաշինյանը 50 տոկոսից պակաս ձայն է հավաքում»,- նշեց նա: