Իրանում նշել են, թե որքան մարդ է զոհվել պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին իրականացված հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 1230-ի:
Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի նահատակների և վետերանների հիմնադրամին։
«Նահատակների և վետերանների հիմնադրամն իր երրորդ հայտարարության մեջ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիվ ռազմական հարձակման հետևանքով զոհերի թիվը այսօրվա դրությամբ կազմում է 1230», - հաղորդում է գործակալությունը։