Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Բեն Գուրիոն օդանավակայանը
Իրանը ավիահարված է հասցրել Թել Ավիվին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ՀՕՊ համակարգերը արագ արձագանքել են և չեզոքացրել հրթիռները։
Իսրայելի իշխանությունները դեռևս պաշտոնական տեղեկատվություն չեն տրամադրել զոհերի կամ վիրավորների մասին։
Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման ժամանակ օգտագործվել են կասետային զինամթերքի մարտագլխիկներ։
Իսրայելի հանրային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում ծուխ է բարձրանում։