Իրանը շարունակում է հրթիռակոծել Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաները
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել են երեք բալիստիկ հրթիռ:
Այս մասին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հրթիռները նախատեսված էին Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային հարվածելու համար, որն օգտագործվում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։
Բազան գտնվում է Ալ-Խարջ քաղաքի մոտակայքում՝ երկրի կենտրոնական մասում։