ԱՄՆ-ն չի կարողացել խաթարել Իրանի քաղաքական համակարգը. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել խաթարել իրանական քաղաքական համակարգը։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Վաշինգտոնը չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին՝ արագ հաղթանակին։
«Համակարգը գործում է. մահացածներին փոխարինելու համար նշանակվել են նոր հրամանատարներ, և շուտով պաշտոնը կզբաղեցնի նոր Գերագույն առաջնորդը։ Ամեն ինչ կարգին է», - ասել է Արաղչին։
Նա կարծիք է հայտնել, որ Իրանը դասեր է քաղել 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից։
«Հիմա նրանք խոսում են B պլանի մասին, որը, կարծում եմ, նրանց համար ավելի մեծ ձախողում կլինի», - հավելել է Արաղչին։