ԱՄՆ-ն սկսել է Քուվեյթում գտնվող դեսպանատան աշխատակիցների տարհանումը
ԱՄՆ վարչակազմը հրամայել է տարհանել Քուվեյթում գտնվող դեսպանատան աշխատակիցներին։
Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դիվանագետներին հրամայվել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը և ջնջել նմանատիպ տեղեկատվությունը սերվերներից։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դիվանագիտական առաքելությունն արդեն մի քանի հարձակումների է ենթարկվել։ Մարտի 5-ին դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը։