ԱՄՆ-ը ցանկանում է Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն. Թրամփը նույնիսկ թեկնածուների ցուցակ ունի
Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն։
Այս մասին NBC-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է մի քանի թեկնածուների, որոնք կարող են իշխանությունը ստանձնել Իրանում։
«Մենք ուզում ենք գալ և մաքրել իրավիճակը։ Մենք ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Մենք ունենք մի քանի մարդիկ, ովքեր, կարծում եմ, լավ աշխատանք կկատարեն», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու համար, որ իր ցուցակում ընդգրկված մարդիկ չսպանվեն ռազմական գործողության ընթացքում։
«Այո, մենք հետևում ենք նրանց», - ասել է նա։