Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար
Ադրբեջանը հիմնախնդիրը մշտապես ուղղորդվում է յուրահատուկ հիստերիայով, որի ժամանակ անընդհատ մատնանշվում է տարածքների հարցը: Այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ:
«Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար: Հնարավորություն ունեցել եմ ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն՝ ուղղված պարզապես Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը. հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, և մենք այս պայքարի առաջամարտիկներն ենք, յուրահատուկ առաքելություն ենք իրականացրել, իրականացնում ենք և շարունակելու ենք իրականացնել»,- ասացԲակո Սահակյանը:
Նրա դիտարկմամբ` մայր Հայաստանի ու Սփյուռքի քույրերն ու եղբայրները մի ամբողջություն են:
«Այդ գիտակցությամբ շարունակելու ենք կերտել մեր կյանքը և արձանագրել հաջողություններ»,- ասաց ԼՂՀ նախագահը: