Մարտահրավերներն ու սպառնալիքներին հակազդեցության հարցեր են քննարկվել ՀԱՊԿ-ում
ՀԱՊԿ քարտուղարությունում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի և Ռուսաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Սելիվերստովի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի հետ Բելառուսի փոխգործակցության արդիական հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական բաղադրիչի հետագա զարգացման, Հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության առանցքային ուղղություններին: Տաալաթբեկ Մասադիկովը տեղեկացրել է քարտուղարության ընթացիկ գործունեության և 2025 թվականի նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման ընթացքի մասին:
Յուրի Սելիվերսթովը վերահաստատել է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային կապերի խորացման բելառուսական կողմի հանձնառությունը և ընդգծել կազմակերպության պատասխանատվության գոտում կայունության ապահովման համար համատեղ ջանքերի ավելացման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքային փոխգործակցությունը։