Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ․ քննարկվել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։
Փաշինյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։