Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 5-ին, կազմել է 377.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.31 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.81 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 379-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-435 դրամով, վաճառվում է 441–445.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.80 դրամով, վաճառվում է 4.88–5.02 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374–375 դրամով, վաճառվում՝ 378.5 դրամով:
Եվրոն գնվում է 438 դրամով, վաճառվում է 442–445 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: