«Ինքնասիրության ճգնաժամ»․ Նարեկ Մալյան
Ոչինչ այդքան չի հիասթափեցնում ընտրողներին, որքան ԱԺ նիստերին «Հայաստան» խմբակցության պատգամավորների պարբերական նսեմացումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
«Ի՞նչ եք կարծում, ընտրողը տեսնելով բոքսի տանձիկի դերի հետ հարմարված պատգամավորներին հունիսին վազելու է ընտրատեղամաս նորից իր ընտրությամբ պառլամենտ գործուղելու ինքնասիրության հետ ակնհայտ խնդիրներ ունեցողներին:
Անկեղծ չեմ հասկանում պարբերաբար իշխանական դեգեներատների կողմից հրապարակային ստորացվելու մոտիվացիան»,- գրել է Մալյանը՝ օգտագործելով «ինքնասիրության ճգնաժամ» հեշթեգը։