Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն)։
Բացի այդ, այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութ տեղափոխող երկու վագոն, որոնք տարանցիկ կերպով անցնում են Ադրբեջանի տարածքով։