Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է բզել համայնքապետի թևը՝ նախկին ոստիկանապետի անունը լսելով
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էր օրեր առաջ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանին հրում՝ հուշելով, որ ուղիղ եթերում չխոսի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կառուցած շենքից։
«Կան կարծիքներ, որ փորձել եք Արամ Հովհաննիսյանի թալանը թաքցնել»,-նշեց լրագրողը։
«Դա ռեակցիա է ուղղակի, Արամ Հովհաննիսյանը պաշտոյան չի, և երբեմն պետք է նաև նախկին պաշտոնյաներին թողնել՝ իրենք իրենց կյանքով ապրեն, առավել ևս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ՝ որտեղ է աշխատելիս եղել»,- ասաց նա։
Դատախազությունն այստեղ անելիք չունի՞, Փաշինյանը պատասխանեց.
«Ես դատախազության անելիքները չեմ որոշում, բոլոր պետական մարմինները պարտավոր են իրենց անելիքն անել»։