Իրանի բանակը hրթիռային hարվածներ է հաuցրել Իսրայելի ռшզմավարական նշանակության օբյեկտներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական բանակը, օգտագործելով հիպերձայնային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հարձակում է իրականացրել Իսրայելի պաշտպանության նախարարության շենքում և Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում գտնվող ռազմավարական թիրախների վրա։
Ավելին, ոչնչացվել են տարածաշրջանում տեղակայված յոթ առաջադեմ ամերիկյան և իսրայելական ռադարային կայաններ. «Առաջիկա օրերին մեր հարձակումները կդառնան ավելի դաժան և կիրականացվեն ավելի մեծ մասշտաբով»,- նշել է ԻՀՊԿ-ն: