Ադրբեջանն օկուպացված Ակնա է ուղարկել բնակվելու մոտ 350 անտուն ադրբեջանցու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների բնակեցումն օկուպացված Արցախում:
Օկուպացված Ակնա են տեղափոխվել այն ընտանիքները, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել էին հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Այս փուլում Ակնա է ուղարկվել 90 ընտանիք՝ 346 մարդ։
Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի աջակցության համար։