Նուբարաշեն քկհ-ի օպեր բաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել․ նա հրաժարվել է անալիզ հանձնելուց
Օրերս Երևանի պարեկները Էրեբունի վարչական շրջանում գտնվող կենտրոնական գերեզմանատան տարածքում, որը հանրությանը հայտնի է որպես Թոխմախի գերեզմանոց, ՔԿԾ պաշտոնյայի մոտից հայտնաբերել են թմրամիջոց։
Խոսքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օպեր բաժնի պետ Կարեն Գրիգորյանի մասին է։
Վերջինս հրաժարվել է անալիզ հանձնելուց։
Գրիգորյանի մեքենան կապարակնքվել է և տեղափոխվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս պահին մեքենան գտնվում է Էրեբունու բաժնի բակում։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Գրիգորյանի վերադասներից նրան «խորհուրդ են տվել», եթե չասենք՝ պարտադրել են, որ նա այդ խայտառակությունից հետո, ազատման դիմում գրի։