Մադրիդը հարգանք է պահանջում իր դաշնակիցներից. Իսպանիայից պատասխանել են Թրամփին
Մադրիդը հարգանք է պահանջում իր դաշնակիցներից, ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից առևտրային հարաբերությունները վերանայելու սպառնալիքները։
«Իսպանիան ինքնիշխան երկիր է, որը կայացնում է իր սեփական որոշումները։ Եվ մենք մեր բոլոր դաշնակիցներից հարգանք ենք պահանջում մոլորակի ամենահին ազգերից մեկի՝ Իսպանիայի նկատմամբ», - ասել է նա RTVE-ին տված հարցազրույցում։
Մադրիդը նախկինում հրաժարվել էր բազաներ տրամադրել Իրանի վրա հարձակմանը մասնակցած ամերիկյան զորքերին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը կդադարեցնի առևտուրը Մադրիդի հետ: