Իսրայելական բանակը մտել է հարավային Լիբանանի Էլ-Խիամ քաղաք
Իսրայելական բանակը մտել է հարավային Լիբանանի Ալ-Խիամ քաղաք, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանից մոտավորապես վեց կիլոմետր հեռավորության վրա։
Այս մասին հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով լիբանանյան պետական լրատվամիջոցներին։
«Ալ-Խիամ քաղաքը անընդհատ հրետանային կրակի տակ է, մինչդեռ իսրայելական բանակը ներխուժել է քաղաք», - հաղորդել են պետական լրատվամիջոցները։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են հարավային Լիբանան զորքերը ավելի խորը տեղափոխելու որոշման մասին: