Համանախագահները Ստեփանակերտում են
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ապրիլի 7-ին ժամանել են Ստեփանակերտ, հայտնում է ԼՂՀ-ում NEWS.am –ի հատուկ թղթակիցը։
Միջնորդները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ հայտարարություն կանեն Երեւան այցի ժամանակ։
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԾ համանախագահները Ստեփանակերտ են ժամանել Բաքվից, որտեղ բանակցություններ են վարել Ադրբեջանի ղեկավարության հետ։ Ապրիլի 9-ին միջնորդները կայցելեն Երեւան։