Ամերիկացիների նկատմամբ վստահություն չկա, բանակցություններ չկան. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերի խոսքով՝ Իրանի իշխանությունները չեն վստահում Միացյալ Նահանգներին և այլևս մտադիր չեն բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
«Ամերիկացիների նկատմամբ վստահություն չկա, ինչպես նաև բանակցությունների համար որևէ հիմք չկա», - ասել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մոխբերը նշել է, որ իրանական զորքերը ունակ են հակազդել սպառնալիքին, ինչպես դա արեցին Իրաքի հետ ութամյա զինված հակամարտության ժամանակ, որը տևեց 1980-ից 1988 թվականները։
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ մենք չենք վախենում պատերազմից և չենք վախենում այն շարունակել», - հավելել է խորհրդականը։