Օմանից Երևան է տեղափոխվել ՀՀ 90 քաղաքացի․ ԱԳՆ
Մարտի 3-ին չարտերային չվերթով Մասկատից Երևան է ուղևորվել 115 ուղևոր, որոնց մեծ մասը (90-ից ավելի) ՀՀ քաղաքացիներ են, այդ թվում՝ Հեռավոր Արևելքից Օման եկած 2 քաղաքացի: Այս մասին Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում, քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,- փոխանցեց Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Երևանում երեկ վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը, որով ՀՀ 15 քաղաքացի է վերադարձել։ Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման տեղափոխված քաղաքացիների։