ԱՄՆ-ն հրաժարվել է զենք մատակարարել Պարսից ծոցի երկրներին
ԱՄՆ-ն մերժել է Պարսից ծոցի մի քանի երկրների զենք և զինամթերք մատակարարել՝ Իրանի շարունակական հարվածներից պաշտպանվելու համար:
Այս մասին հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով արևմտյան և նախկին ամերիկացի պաշտոնյայի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածաշրջանի առնվազն մեկ պետություն, որը տուժել է իրանական հարձակումներից, խնդրել է ԱՄՆ-ին համալրել իր պաշարները, որոնք սպառվել էին Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։
Սակայն այս խնդրանքը մերժվել է։ Ավելին, մեկ այլ աղբյուր հայտնել է, որ տարածաշրջանի մեկ այլ պետություն հետաքրքրվել է ԱՄՆ-ի պատրաստակամությամբ աջակցել իր ՀՕՊ համակարգերին և օգտագործել իր տարածքում գտնվող ավիաբազաները։ Սակայն նախկին ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Պարսից ծոցի երկրները, հավանաբար, նոր խափանող հրթիռների մատակարարումներ չեն ստանա։