ԻՀՊԿ-ը հարված է հասցրել Հնդկական օվկիանոսում գտնվող ամերիկյան ավիակիրին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ հրթիռային հարված է հասցրել Հնդկական օվկիանոսում գտնվող ամերիկյան ականակիրին, որը գտնվում է Իրանի ափից մոտավորապես 650 կիլոմետր հեռավորության վրա։
Այս մասին ասվում է ԻՀՊԿ մամուլի հաղորդագրության մեջ, որին հղում է կատարում Tasnim լրատվական գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը «Քադր-380» և «Թալայե» հրթիռներ են արձակել ամերիկյան ավիակիրի և մոտակա վառելիքային լիցքավորման նավի վրա։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ նավի անվանումը, չեն տրամադրվել։