Եվրոպական երկրներն իրենց քաղաքացիներին տարհանում են Իսրայելից
Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի և Խորվաթիայի քաղաքացիները տարհանվել են Իսրայելից։
Նրանք սկզբում Իսրայելից Շարմ էլ Շեյխ են տեղափոխվել Air Serbia-ի հատուկ չվերթով։
Ընդհանուր առմամբ տարհանվել է 67 մարդ։ Հասանելի տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում կան երեխաներ։ Սերբիայի քաղաքացիների վերադարձը հակամարտության գոտուց կազմակերպվել է երկրի կառավարության և Արտաքին գործերի նախարարության կողմից։