Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը մինչև հետագա ծանուցում՝ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության պատճառով։ Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հրապարակած հայտարարության մեջ։
«Տարածաշրջանային շարունակվող լարվածության պատճառով Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը կփակվի մինչև հետագա ծանուցում», - նշվում է հայտարարության մեջ։
Բոլոր նախատեսված հյուպատոսական հանդիպումները, այդ թվում՝ թե՛ պլանային, թե՛ արտակարգ հանդիպումները, չեղարկվել են։