Արման Ծառուկյանը ռևանշ գոտեմարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։ Այս մասին հայ մարտիկը հայտարարել է սոցցանցերի իր էջերում:
Ռևանշ գոտեմարտը տեղի կունենա մարտի 11-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Hype Fighting Championship-ի կողմից կազմակերպվող մրցաշարում: